«Նաիրիտ»-ի վերագործարկման մրցույթ է հայտարարվել14 նոյեմբերի 2016 - 19:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտարարել է «Նաիրիտ» գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման մրցույթ: Նախարարությունը գործարանը վերագործարկող մասնավոր գործընկեր է փնտրում: Հաղորդագրությունում նշվում է՝ բոլոր այն կազմակերպությունները, որոնք կցանկանան վերագործարկել 1933թ.-ին հիմնադրված և 2010թ-ից չգործող «Նաիրիտը», մրցույթին մասնակցելու հայտ պետք է ներկայացնեն մինչև 2017թ. հունվարի 20-ը։ Նախարարության պաշտոնական հաղորդագրությունը վկայում է, որ հիշյալ նախաձեռնության հիմքում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումն է: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն այն կազմակերպությունները, որոնք վերջին 10 տարում իրականացրել են առնվազն մեկ՝ 60 մլն ԱՄՆ դոլարի համանման ծրագիր, նրանց վերջին 3 տարվա միջին տարեկան հասույթը 100 մլն ԱՄՆ դոլարից պակաս չէ։ Մրցույթի հրավերին զուգահեռ նախարարությունը նաև հիշեցնում է, որ Jacobs Consultancy ընկերությունը 2012-2013թթ-ին «Նաիրիտում» ուսումնասիրություններ էր անցկացրել, որոնց համաձայն` բուտադիենի հումքի հիման վրա քլորոպրենային կաուչուկների արտադրության վերագործարկումը կպահանջի մոտ 160 մլն ԱՄՆ դոլար ՝ 25 հազար տոննա արտադրելու և 216 մլն ԱՄՆ դոլար՝ 35 հազար տոննա արտադրելու համար: Հոկտեմբերի 20-ին ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո, պատասխանելով պատգամավորների հարցերին, վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման վերաբերյալ որևէ հստակ առաջարկություն չի եղել: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |