«Հայաստան» հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոն. Հասույթը՝ ԼՂՀ տուժած համայնքների վերականգնմանը![]() 15 նոյեմբերի 2016 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ից 20-ը «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինն անցկացնում է իր 17-րդ համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որին ավանդաբար մասնակցում են նաև Գերմանիայի և Շվեյցարիայի տեղական մարմինները: Դրամահավաքի հասույթը կուղղվի ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում Արցախի առավել տուժած համայնքների վերականգնմանը, սիրիահայերի օգնությանը, Հայաստանի Տավուշի մարզում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի շարունակական զարգացմանը: Հունաստանի տեղական մարմինն էլ դրամահավաքին կմիանա նոյեմբերի 19-ից 20-ը Աթենքում անցկացվելիք հեռախոսամարաթոնով և ստացված հասույթով կհամաֆինանսավորի Արցախի Քարին Տակ գյուղի մանկապարտեզի կառուցումը: Հեռախոսամարաթոն 2016-ի կնքահայրն է Ֆրանսիայում հայտնի լրագրող և հաղորդավար Նիկոս Ալագասը, կնքամայրը՝ ֆրանսիական Revue des Deux Mondes ամսագրի գլխավոր խմբագիր Վալերի Թորանյանը, ովքեր համախմբման և ակտիվ մասնակցության կոչով կդիմեն եվրոպաբնակ մեր հայրենակիցներին: Մոտ 600 կամավոր էլ Փարիզ, Լիոն, Մարսել և Տուլուզ քաղաքներից մարաթոնի հինգ օրվա ընթացքում հեռախոսազանգերով կդիմեն հայ ընտանիքների ու կազմակերպությունների՝ հորդորելով սատարել Արցախի, Հայաստանի ու Սիրիայի մեր հայրենակիցներին: 2015-ի հեռախոսամարաթոնի արդյունքում հավաքագրված ավելի քան 1.3 միլիոն եվրո գումարն ուղղվել է Հայաստանի Տավուշի մարզում գյուղատնտեսական ծրագրերի իրագործմանը, Արցախի գյուղական համայնքներում համայնքային կենտրոնների կառուցմանը և ծանր վիճակում հայտնված սիրիահայերի ու իրաքահայերի օժանդակությանը: Արդեն 17 տարի է, հայկական համայնքներ ունեցող եվրոպական որոշ երկրներ իրենց համայնքներում հանգանակություններն իրականացնում են դրամահավաքի այս եղանակով, որը տարեցտարի նոր նվիրատուներ է ներգրավում և ավելի մեծ հասույթ ապահովում: Ամերիկայի մայրցամաքում էլ հեռախոսամարաթոնի միջոցով են դրամահավաքներ իրականացնում Հիմնադրամի Արգենտինայի և Բրազիլիայի տեղական մարմինները: Խոշոր դրամահավաքների շրջանն 2016-ին կեզրափակի Բրազիլիայի տեղական մարմինը՝ նոյեմբերի 26-ից 27-ն անցկացնելով իր հեռախոսամարաթոնը: Ուշագրավ է, որ հեռախոսամարաթոնների կամավորականների շարքում կան բազմաթիվ այլազգիներ, ում մասնակցությունն արդեն իսկ վկայում է դրամահավաքի աճող հեղինակության մասին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |