Տնկային գենոֆոնդի պահպանության գիտաարտադրական կենտրոնի ստեղծման ծրագիրը պատրաստ է![]() 15 նոյեմբերի 2016 - 11:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` կառավարության ծրագրով գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղված միջոցառումների շրջանակում իրականացված աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ: Նախարար Առաքելյանը նշել է, որ անհրաժեշտ է սահմանել սեղմ ժամկետներ առաջադրված հանձնարարականների կատարման համար, որպեսզի շաբաթական կտրվածքով նախանշված միջոցառումների մասով արձանագրվեն արդյունքներ: Նախարարին զեկուցվել է, որ պատրաստ է տնկանյութի և խաղողի պատվաստված տնկանյութի արտադրությամբ զբաղվող գենոֆոնդի պահպանության և ինտենսիվ այգեգործության սելեկցիայի զարգացման գիտաարտադրական կենտրոնիստեղծման ծրագիրը, որը կներկայացվի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետների հետ քննարկումներից հետո: Մասնավորապես նշվել է, որ մշակման փուլում են և նոյեմբերի վերջին պատրաստ կլինեն սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի և գործիքակազմի արդյունավետության բարձրացման, անտառային ոլորտի բարեփոխումների և բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման հայեցակարգերի նախագծերը: Արդեն իսկ ներկայացվել է չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի շրջանառության մեջ ներգրավման մեխանիզմների կիրառման ծրագրի նախագիծը: 2017-ից սկսած սպանդանոցային մորթի անցման հետ կապված նախարարը կարևորել է շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումների կազմակերպումը և իրազեկման լայնածավալ միջոցառումների իրականացումը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է գյուղատնտեսական տնտեսությունների կոոպերացիայի խթանման միջոցառումների իրականացման հարցը, և հանձնարարվել է այդ ուղղությամբ ներկայացնել համապատասխան ծրագիր: Անդրադառնալով սուբսիդավորման ծրագրերին` նախարարը հանձնարարել է քննարկել և հստակ դիրքորոշում ներկայացնել սուբսիդավորման մեխանիզմների կատարելագործման մասով` գյուղատնտեսության զարգացման քաղաքականության համատեքստում կոնկրետացնելով սուբսիդավորման ուղղությունները և թիրախային խմբերը: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` նախարարը կարևորել է նաև հանրության հետ հետադարձ կապի ապահովումը և բարձրացված խնդիրներին օպերատիվ արձագանքումը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |