Սիրիացի զինվորականները Դամասկոսի մատույցներում գրոհայինների թունելներ են հայտնաբերել15 նոյեմբերի 2016 - 13:38 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակի մարտիկները բացահայտել են Դամասկոսի հարավ-արևմուտքում ստորգետնյա թունելների ցանց են հայտնաբերել, որոնք ահաբեկիչները օգտագործել են զենք պահելու և տեղափոխելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին ՍԱՆԱ գործակալության վրա հղումով: Ըստ աղբյուրի, թունելի ընդհանուր երկարությունը մոտ 700 մ է: Դրանք հայտնաբերվել են Մարանա և Հան էշ Շեյխ բնակավայրերի միջև, որը երկար ժամանակ «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» խմբավորման ակտիվ դիմադրության օջախներից մեկն էր: Միաժամանակ կառավարական ուժերը շարունակում են սեղմել օղակը Հան էշ Շեյխ բնակավայրի շուրջ` գնալով ավելի շատ շրջաններ ազատագրելով գրոհայիններից: Այժմ սակրավորներն ականազերծում են Հան էշ Շեյխի մատույցները` նախապատրաստվելով վճռական գրոհին: Ռազմական փորձագետները նշում են, որ Հան էշ Շեյխի ազատագրումը չեզոքացնում է հարավ-արևմուտքից ահաբեկիչների Դամասկոս ներխուժելու վտանգը: Նախկինում սիրիացի մարտիկներին հաջողվել է լիովին փակել նահանջի ուղիները դեպի Հորդանանի սահման, ինչպես նաև դրսից դրանց մատակարարման մատույցները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիական բանակի մարտիկները հսկողություն են հաստատել Դամասկոսից 26 կմ հեռավորության վրա գտնվող երկու շրջանում Հան էշ Շեյխ բնակավայրի մատույցներում: Ջախջախվել են «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» խմբավորման դիրքերը այդ քաղաքից դեպի արևելք` Էլ Մաջանում և Հիրբեթ Հանեում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |