Հայկական ԱԹՍ խոցման մասին ադրբեջանցիների տարածած լուրը հերթական ապատեղեկատվությունն է![]() 15 նոյեմբերի 2016 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լուրը հերթական ապատեղեկատվությունն է: Այդ տեղեկատվությունը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հերքել է Արցախի ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Նա նշել է, որ «դա ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունն է և իրականությանը չի համապատասխանում»: Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, որ նոյեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի ԶՈւ-ն հայկական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել Տերտերի ուղղությամբ: Նոյեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1300 կրակոց: Շփման գծի հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի վրա ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (7 արկ)` հյուսիսային ուղղությամբ օգտագործելով նաև ենթափողային նռնականետ (1 արկ): ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |