Եվրախորհրդարանի նախագահը կարող է Գերմանիայի ԱԳ նախարար դառնալ

Եվրախորհրդարանի նախագահը կարող է Գերմանիայի ԱԳ նախարար դառնալ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը կարող է զբաղեցնել Գերմանիայի ԱԳ նախարարի պաշտոնը գործող նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հեռանալուց հետո: Շուլցը նրա կուսակիցն է, հայտնում է ՏԱՍՍ-ը գերմանական Die Welt-ի վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կարող է ընտրվել Գերմանիայի նախագահի պաշտոնում:

Նշվում է, որ Շուլցը «առավել հավանական թեկնածուն է» նախարարի պաշտոնի համար: «Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Զիգմար Գաբրիելը, որը Շուլցի ընկերն է, նոյեմբերի 14-ին չի պատասխանել այդ հարցին, սակայն կուսակցությունում հուսով են, որ հենց Շուլցը կգլխավորի ԱԳՆ-ն»,-ասել է պարբերականի աղբյուրը:

Նրա հետ կարող է մրցակցել միայն Բունդեսթագում այդ կուսակցության խմբակցության ղեկավար Թոմաս Օպերմանը: Սակայն այդպիսի սցենարը քիչ հավանական է, գրում է պարբերականը:

ԳԴՀ իշխող կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների` Քրիստոնյա դեմոկրատական և Քրիստոնյա սոցիալիստական կուսակցությունների դաշինքն ու Գերմանիայի Սոցիալ ժողովրդավարական կուսակցության առաջնորդները պայմանավորվածության են եկել Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---