Ռուսական ավիացիան հարվածներ է հասցնում ահաբեկիչներին Իդլիբում և Հոմսում

Ռուսական ավիացիան հարվածներ է հասցնում ահաբեկիչներին Իդլիբում և Հոմսում

PanARMENIAN.Net - Ռուսական «Ծովակալ Կուզնեցով» ավիակիրը մասնակցել է Սիրիայում ընթացող մարտական գործողություններին: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Հարվածներն ավիակրի տախտակամածից հասցրել են Սու-33 կործանիչները:

Շոյգուն հավելել է, որ ռուսական Օդատիեզերական ուժերը գործողություն են սկսել Իդլիբ և Հոմս գավառներում: Թիրախները հրթիռակոծվել են թևավոր հրթիռներով «Ծովակալ Գրիգորովիչ» ռազմանավից, որը մտնում է Միջերկրական ծովում տեղակայված ավիակիրների կազմի մեջ, հայտնում է Meduza-ն:

Syrian Observatory for Human Rights-ի իրավապաշտպանները նշել են, որ 3-շաբաթական դադարից հետո վերսկսվել են ավիահարվածները Հալեպի արևելյան հատվածում, որտեղ կենտրոնացած են ընդդիմադիր խմբավորումների ուժերը: Թե հատկապես ում ավիացիան է հարվածներ հասցնում, չի նշվում:

Նոյեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ «Ծովակալ Կուզնեցովի» ավիացիայի խմբի մեջ մտնող ՄիԳ կործանիչներից մեկն ընկել է Միջերկրական ծովը: Ինքնաթիռը չի կարողացել վերադառնալ նավի տախտակամած տեխնիկական պատճառներով: Օդաչուն հասցրել է փրկվել կատապուլտի միջոցով և չի տուժել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---