Եգիպտոսի նախկին նախագահ Մուրսիի մահապատժի վճիռը չեղյալ է համարվել![]() 15 նոյեմբերի 2016 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին չեղարկել է երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին մահապատժի ենթարկելու վերաբերյալ դատավճիռն ու կարգադրել է գործով նոր լսումներ անցկացնել, հայտնում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով: Մուրսին պաշտոնանկ է արվել նախագահի պաշտոնից 2013-ի հուլիսի 3-ի ռազմական հեղաշրջման արդյունքում: Մուրսին մահապատժի էր դատապարտվել 2015-ի հունիսին Վադի ան Նաթրուն բանտից զանգվածային փախուստի նախապատրաստման մեղադրանքով: 2011-ից այդ բանտում էին պատիժը կրում «Մահմեդական եղբայրներ» շարժման անդամները: Մուրսիի հետ միասին մահապատժի դատապարտվեց ևս 105 մարդ: «Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ: Մուհամմեդ Մուրսիի փաստաբանները բողոքարկել էին նրա ցմահ ազատազրկման և մահապտժի վերաբերյալ դատավճիռները 2015-ի օգոստոսին: Պաշտոնանկությունից հետո Մուրսին ձերբակալվել է և նրան մի շարք մեղադրանքներ են առաջադրվել: 2012-ի դեկտեմբերի ցուցարարների սպանության մեղսակցության մեղադրանքով նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման առանց վաղաժամ ազատվելու իրավունքի, իսկ «ՀԱՄԱՍ» խմբավորման և Քաթարի օգտին լրտեսության մեղադրանքով դատապարտվել է երկու ցմահ ազատազրկման: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |