Մեյ. Brexit-ը թույլ կտա Մեծ Բրիտանիային օգտվել գլոբալիզացիայի առավելություններից15 նոյեմբերի 2016 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից թույլ կտա Լոնդոնին օգտվել այն հնարավորություններից, որոնք տալիս է գլոբալիզացիան, և հին գործընկերների հետ նոր հարաբերություններ հաստատել: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը` ելույթ ունենալով Լոնդոնի քաղաքապետարանում ավանդական ամենամյա ընդունելության ժամանակ: Ըստ նրա, Brexit-ը հնարավորություն կտա Բրիտանիային «այնպես կառավարել գլոբալիզացիայի ուժերը, որ դրանք բոլորի օգտին աշխատեն»: Հիշեցնելով ԱՄՆ հետ նոր առևտրային համաձայնագիր կնքելու Լոնդոնի շահագրգռվածության մասին` նա նշել է, որ Բրիտանիան կարող է օգտագործել իր տնտեսական ներուժն «հին գործընկերների հետ նոր հարաբերություններ հաստատելու համար», հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Մեյի, «աշխարհը փոխվել է…դեռ 1 տարի առաջ քչերը կարող էին կանխատեսել Brexit-ն ու Թրամփի ընտրվելն ԱՄՆ նախագահի պաշտոնում: «Երբ մարդիկ փոփոխությունների են սպասում, քաղաքական գործիչների աշխատանքն է պատասխանել այդ ակնկալիքներին»,-ասել է Մեյը: Հունիսի 23-ին մոտ կեսդարյա անդամակցությունից հետո ԵՄ-ից հեռանալու օգտին է քվեարկել Մեծ Բրիտանիայի ընտրողների 52%-ը, իսկ մնալու օգտին` 48%-ը: Հանրաքվեից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց հրաժարականի մասին: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, որը հաստատվել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում, հուլիսի 13-ին ստանձնում է վարչապետի պաշտոնը: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի արդյունքներն ափսոսանքով են ընդունել Գերմանիայում և Ֆրանսիայում, ԵՄ անդամ այլ երկրներում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |