Լիբիացի գործարար. Սարկոզիին մի քանի ճամպրուկ կանխիկ փող է փոխանցվել Քադդաֆիից![]() 15 նոյեմբերի 2016 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Լիբիացի գործարար Զիադ Թաքեդդինը պնդում է, որ անձամբ է մասնակցել մի քանի ճամպրուկ կանխիկ գումարի փոխանցմանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիին Լիբիայի առաջնորդից, հայտնում է լրագրողական հետաքննությունների Mediapart կայքը: Ըստ գործարարի, 2006-ի ավարտին և 2007-ի սկզբին նա Սարկոզիին, որն այն ժամանակ զբաղեցնում էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը, և Կլոդ Գեանին, որը ՆԳՆ աշխատակազմի ղեկավարն էր և Սարկոզիի մերձավոր բարեկամն ու թիմակիցը, ընդհանուր առմամբ 5 մլն եվրո է փոխանցել Լիբիայի Ջամահիրիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիից: Գումարը նախատեսված էր Սարկոզիի նախագահական ընտրարշավի համար, հայտնում է Lenta.ru-ն: Կլոդ Գեանի փաստաբանը հայտարարել է, որ Գեանը միշտ ազնվագույն անձ է եղել և երբեք չի էլ լսել նման փողերի մասին: Սարկոզիի շրջապատում դեռ չեն արձագանքել մեղադրանքին: Քադդաֆիի կողմից Սարկոզիի հնարավոր ֆինանսական աջակցության մասին սկանդալը բռնկվեց 2012-ի գարնանը, երբ Mediapart-ը փաստաթղթեր հրապարակեց, որտեղ ասվում էր, որ Լիբիայի ռեժիմն իբր 50 մլն եվրո է փոխանցել Սարկոզիի նախընտրական արշավի համար: Սարկոզին այդ պնդումներն անվանեց «մի մեծ կեղծիք»: 2014-ի հունվարին France 3 TV հրապարակեց 2011թ. մարտի 16-ի Քադդաֆիի հարցազրույցի ձայնագրությունը, որտեղ Լիբիայի առաջնորդը պնդում է, որ Սարկոզին դիմել է իրեն ֆինանսական աջակցության համար, երբ ՆԳ նախարար էր: Գումարը չէր նշվում: Գեանը 2007-ին Սարկոզիի նախընտրական արշավի պատասխանատուն է եղել: 2015-ի մարտի 8-ին նրան մեղադրանք է ներկայացվել ապօրինի ֆինանսավորման համար: Սարկոզին Ֆրանսիայի նախագահն է եղել 2007-ի մայիսի 16-ից մինչև 2012թ. մայիսի 15-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |