Հերթական սպառնալից գրությունը՝ Ստամբուլում հայկական դպրոցի պատին![]() 15 նոյեմբերի 2016 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում կրկին քաղաքական գրություն է հայտնվել հայկական դպրոցներից մեկի պատին: Այս անգամ թիրախ է դարձել Ստամբուլի Բոմոնթի թաղամասում գտնվող Մխիթարյան վարժարանը: Ռասիստական գրության մասին տեղեկացրել է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախկին պատգամավոր Այքան Էրդեմիրը: Նա սոցկայքերում տարածել է դպրոցի լուսանկարը, որում երևում է հետյևալ գրությունը. «Մի գիշեր հանկարծակի կհայտնվենք Ղարաբաղում», «Ակօս» շաբաթաթերին հղումով գրում է Ermeniahaber.am-ը: Սա 2016թ. ընթացքում Ստամբուլի հայկական դպրոցների վրա հարձակման առաջին դեպքը չէ: Օգոստոսին Սկյուտարի Սուրբ Խաչ Դպրեվանք վարժարանի պատին, իսկ սեպտեմբերին Սկյուտարի Գալֆայան դպրոցի ճակատամասին ռասիստական գրություններ էին հայտնվել: Անցել են ամիսներ, բայց դեռ հայտնի չէ, թե ով կամ ովքեր են դա արել: Այս հարցը քննարկվել է անգամ Թուրքիայի մեջլիսում: ԺՀԿ պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն սեպտեմբերին գրավոր հարց էր ուղղել վարչապետ Բինալի Յըլդըրըմին, սակայն սահմանված ժամկետում պատասխան չէր ստացել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |