Հաբիթաթ Արմենիան Հայաստանի 20 բազմաբնակարան շենք է բարեկարգել![]() 15 նոյեմբերի 2016 - 18:48 AMT PanARMENIAN.Net - «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը նոյեմբերի 15-ին կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում՝ նվիրված ոլորտում խնդիրներին և դրանց արդյունավետ լուծմանն ուղղված միջոցառումներին: Կլոր սեղան-քննարկման հիմնական նպատակն էր մեկ սեղանի շուրջ համախմբել այս ոլորտի առանցքային դերակատարներին, ինչպես նաև հիմնական շահառուներին և համատեղ քննարկել բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածնքների վերանորոգման և էներգաարդյունավետության ուղղությամբ իրականացված աշխատանքները և հետագա քայլերը: Հաբիթաթ Արմենիայի բազմաբնակարան շենքերի ընդհանուր տարածքների վերանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի շրջանակում մինչ օրս բարեկարգվել են 20 բազմաբնակարան շենք և ներդրվել է մոտ 50 մլն ՀՀ դրամ՝ Երևանի և Վանաձորի քաղաքապետարանների, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի, և համատիրությունների հետ սերտ համագործակցությամբ: Միջոցառմանը ներկայացվել են Հաբիթաթ Արմենիայի ծրագրերի իրականացման ընթացքում ձեռք բերված փորձը, քննարկվել են գոյություն ունեցող խոչընդոտները հաղթահարելու ուղիներ, ինչպես նաև ներկայացվել են բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի արտերկրյա փորձը, արդյունավետությունը և ձեռքբերումները: «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիան 2011-ից է սկսել իրականացնել իր առաջին ծրագիրը բազմաբնակարան շենքերի պահպանման և կառավարման ոլորտում: Այժմ ունենք թվով երեք ակտիվ ծրագիր, որոնց շրջանակներում համագործակցում ենք քաղաքապետարանների, համատիրությունների, ֆինանսական հաստատությունների և այլոց հետ: Հաբիթաթ Արմենիայի առաջնային նպատակներից է ստեղծել աշխատող ֆինանսական մոդելներ, ինչպես նաև ոլորտում համախմբել տարբեր դերակատարներին, որպեսզի բազմաբնակարան շենքերի կառավարումը և պահպանումը իրականացվի արագ և որակյալ»,- ասել է Լուիզա Վարդանյանը, Հաբիթաթ Արմենայի գործադիր տնօրենը: Բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակում Հաբիթաթ Արմենիան գործարկել է նոր կայք՝ www.taqtun.am, որի միջոցով կարելի է ծանոթանալ ծրագրին դիմելու գործընթացին, ինչպես նաև տեղեկություններ ստանալ շենքերում էներգաարդյունավետ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |