ՄԱԿ կոմիտեն բանաձև է ընդունել ՌԴ կողմից Ղրիմի օկուպացիայի մասին![]() 16 նոյեմբերի 2016 - 11:04 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի սոցիալական և հումանիտար հարցերի կոմիտեն ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Ռուսաստանի կողմից Ղրիմի «ժամանակավոր օկուպացիայի» և թերակղզում մարդու իրավունքների խախտման մասին բանաձևին: Ուկրաինայի առաջարկած փաստաթղթի օգտին քվեարկել է կոմիտեի 73 անդամ, դեմ` 26 անդամ, 79-ը ձեռնպահ է մնացել: Բանաձևի հեղինակները նաև կոչ են անում ՄԱԿ գլխավոր քարտուղարին միջոցներ ձեռնարկել, որպեսզի միջազգային դիտորդները կարողանան այցելել Ղրիմ դիտարկելու համար իրավիճակը: Ակնկալվում է, որ Ղրիմի գծով այդ բանաձևը հավանության կարժանանա ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի կողմից: ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների դեպարտամենտի ղեկավար Անատոլի Վիկտորովը, ելույթ ունենալով կոմիտեի նիստում, բանաձևն անվանել է «քարոզչական»` նշելով, որ Ղրիմի բնակիչները որոշում են կայացրել ՌԴ-ին միանալու վերաբերյալ «պատմական հանրաքվեի արդյունքում»: 2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |