ՄԱԿ. Նիգերիայի հյուսիսում կարող է սովից մահանալ 75.000 երեխա![]() 16 նոյեմբերի 2016 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Բորնո նահանգում առաջիկա մի քանի ամիսներին կարող է սովից մահանալ առնվազն 75 հազար երեխա: Այս տվյալները հրապարակել է ՄԱԿ-ը: Միաժամանակ նշվում է, որ կազմակերպությունը կարող է չհաղթահարել այնտեղ բռնկված հումանիտար ճգնաժամը, գրում է BBC-ն: ՄԱԿ-ի հումանիտար ծրագրերի համակարգողի խոսքով՝ մինչև վերջերս ծայրահեղ արմատական «Բոկո Հարամ» խմբավորման տիրապետության տակ գտնված տարածաշրջանում ավելի քան 14 միլիոն մարդ օգնության կարիք ունի, որոնցից 400 հազարն անչափահաս է: Ջիհադիստների և Նիգերիայի կառավարական ուժերի միջև յոթ տարի ընթացող հակամարտության հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել,մոտ 2 միլիոն մարդ դարձել է փախստական: 2014 թ. ապրիլին «Բոկո Հարամ»-ի գրոհայինները դպրոցիցի գողացել էին 250 աղջկա: Ենթադրվում է, որ մինչև այժմ 200 աղջիկ դեռ գրոհայինների ձեռքում են: Հոկտեմբերին 21 դպրոցականի ազատ էին արձակել Կարմիր խաչի և Շվեյցարիայի կառավարության միջնորդությամբ բանակցություններից հետո: Photo: AFP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |