Սթիվեն Հոքինգը կանխատեսել է աշխարհի վերջը![]() 16 նոյեմբերի 2016 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը կանխատեսել է անխուսափելի աշխարհի վերջը, որը վրա կհասնի առաջիկա 1000 տարվա ընթացքում: Նա համապատասխան հայտարարություն է արել Օքսֆորդի ուսանողական բանավիճային ակումբում, հայտնում է Lenta.ru-ն The Daily Mail-ի վրա հղումով: Հայտնի ֆիզիկոսը վստահ է, որ կյանքը Երկիր մոլորակի վրա կանհետանա միջուկային պատերազմի, արհեստական ինտելեկտի գործունեության կամ գենետիկորեն ձևավորված վիրուսի պատճառով: Հոքինգն ավանդաբար կոչ է արել մարդկանց փախչել մոլորակից և արձանագրել է արդիական տեխնոլոգիաների ստեղծման անհրաժեշտությունը հեռավոր տիեզերական թռիչքների համար: Բացի այդ, նա արձանագրել,է որ անցած 50 տարում գիտությունն առաջ է գնացել, իսկ մարդկությունը մոտեցել է Տիեզերքի ընկալմանը: Ինքը Հոքինգը հայտարարել է, որ ուրախ է, քանի որ առնչություն ունի մի շարք տեսությունների ստեղծմանը: Վերջապես, գիտնականը հույս է հայտնել, որ արդեն մոտ ապագայում գիտնականները կկարողանան օգտագործել գրավիտացիոն ալիքները` «տեսնելու համար Մեծ պայթյունը, ինչպիսին այն եղել է»: Իր ելույթի ավարտին Հոքինգը հորդորել է լսարանին գլուխները վեր բարձրացնել և նայել աստղերին, ոչ թե զննել սեփական ոտքերը: Ավելի վաղ աստղաֆիզիկոս Հոքինգն իր նոր գիտական աշխատության մեջ ենթադրություն էր արել, որ սև անցքերը դարպասներ են դեպի այլ տիեզերք: Ընթերցեք նաև. Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ իր աշխարհայացքը ձևավորել է հայ ուսուցիչը Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |