Դպրոցի տնօրենը հափշտակել է երեխաների սննդի համար նախատեսված գումարը. Հարուցվել է քրգործ

Դպրոցի տնօրենը հափշտակել է երեխաների սննդի համար նախատեսված գումարը. Հարուցվել է քրգործ

PanARMENIAN.Net - Գյումրի քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկի տնօրենի կողմից ներառական կրթության ծրագրի մեջ ներառված երեխաների սննդի՝ մասնավորապես «Հատուկ ընդհանուր կրթություն» ծրագրով նախատեսված մեկանգամյա սննդի փաթեթների ձեռքբերման համար տրամադրված ֆինանսական միջոցների հափշտակման փաստով, ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռքբերվել պաշտոնական դիրքի օգտագործմամբ խոշոր չափերի յուրացում կատարելու վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---