«Հայֆիլմ նոն ստոպ» և «Մոսֆիլմ նոն ստոպ» համերգային ծրագրերը ներկայացվել են Երևանում (վիդեո) 16 նոյեմբերի 2016 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկայացվել են «Հայֆիլմ նոն ստոպ» և «Մոսֆիլմ նոն ստոպ» համերգային ծրագրերը։ Միջոցառումը կայացել է երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում, որոնք կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ հնչեցին խորհրդային տարիների սիրված ֆիլմերի մեղեդիներ («Գարնան 17 ակնթարթ», «Անորսալի վրիժառուները», «Իմ քնքուշ ու նուրբ գազան», «Ծառայողական սիրավեպ», «Միմինո», «Քաոս», «Պեպո», «Ճերմակ անուրջներ», «Կտոր մը երկինք», «Թթենի» և այլն)։ Երաժշտությանը զուգահեռ էկրանին ցուցադրվում էին կինոնկարներից հատվածներ, հնչում տարբեր ֆիլմերից թևավոր խոսքեր։ «Հայֆիլմ նոն ստոպ» և «Մոսֆիլմ նոն ստոպ» համերգային ծրագրերից հատվածներ կարող եք դիտել հետևյալ հղումներով Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |