Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների 8-րդ հանդիպումը կկայանա Երևանում![]() 16 նոյեմբերի 2016 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին Երևանում կկայանա Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպումը, որին կմասնակցեն նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ: Նույն օրը կկայանա նաև ԱլԳ գիտության և տեխնոլոգիաների նախարարների՝ հետազոտության և նորարարության հարցերին նվիրված երկխոսությունը: Հանդիպման արդյունքներով պատվիրակությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Երևան ժամանած պատվիրակությունների ղեկավարներին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը չի մասնակցի երևանյան հանդիպմանը: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, նախարար Մամեդյարովն «այդ օրը կարևոր հանդիպումներ ունի պլանավորած Փարիզում և ի սկզբանե մտադիր չէր մասնակցել Երևանում կայանալիք հանդիպմանը»: 2015-ի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |