Ֆրանսիացի մասնագետների հետ քննարկվել է Կոնդի վերակառուցման հարցը16 նոյեմբերի 2016 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Երևան - Լիոն համագործակցության շրջանակներում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում առկա փորձի փոխանակման նպատակով նոյեմբերի 7-14-ը Լիոն է այցելել Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը: Լիոնի քաղաքաշինական գործակալության մասնագետների հետ լայն քննարկումներ են ծավալվել Կոնդ թաղամասի վերակառուցման ուղղությամբ, որը 2014թ. Երևանում Լիոնի քաղաքաշինական գործակալության ներկայացուցիչների Երևան կատարած այցի և քննարկումների շարունակությունն էր: Գործնական հանդիպումների ընթացքում ներկայացվել են Լիոնի կանաչապատման պլանավորման աղբյուրները, Լիոնի Մետրոպոլի ներդրումային գրավչության ռազմավարությունը, տրանսպորտային համակարգը և երթևեկության ցանցը, պատմական վայրերի կառավարման պլանը, համաշխարհային ժառանգության և կառավարման սխեման: Ներկայացվել է նաև Լիոնի մետրոպոլիտենի քաղաքաշինական քաղաքականությունը: Պատվիրակության անդամներն աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ են ունեցել Լիոնի տուրիզմի գրասենյակում, Գալլո-հռոմեական թանգարանում: Առանձին քննարկումներ են եղել շենքերի տանիքների և ուղղաձիգ կանաչապատման տեխնոլոգիաներին առնչվող թեմաներով: Երևանյան պատվիրակության անդամներն այցելել են նաև Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսություն: Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլլոմբի հրավերով պատվիրակությունը մասնակցել է Առաջին hամաշխարհային պատերազմի ավարտը խորհրդանշող տոնի առթիվ կազմակերպված ռազմական շքերթին և ընդունելությանը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Պատվիրակության կազմում Լիոն են մեկնել Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, մշակույթի և տուրիզմի, զարգացման և ներդրումային ծրագրերի, տրանսպորտի, բնապահպանության և արտաքին կապերի վարչության մասնագետները: Փորձի փոխանակմանը միտված հերթական այս ծրագրի շրջանակում տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ, քննարկումներ ու շնորհանդեսներ: Կոնդը 17-րդ դարից պահպանված Երևանի ամենահին թաղամասերից է: Կանգուն որոշ կառույցներ թվագրվում են դեռևս միջին դարերով: Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով` «կոնդ» նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր: Կոնդում է գտնվում 15-րդ դարի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Եկեղեցին չնայած ավերվել է 1679 թվականին, բայց վերականգնվել է 1710-ին ժամանակի մեծահարուստ Մելիք Աղամալյանի կողմից: Թաղամասում կա նաև հին պարսկական մզկիթ: 2006 թվականին կառավարության որոշմամբ Կոնդ թաղամասը ճանաչվեց հանրային բացառիկ գերակա շահի ենթակա տարածք Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |