ՀՀ և Մոլդովայի միջև վիզային ռեժիմը չեղարկվել է16 նոյեմբերի 2016 - 16:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և Մոլդովայի միջև չեղարկվել է վիզային ռեժիմը: Այս մասին փաստաթուղթը ստորագրվել է նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և աշխատանքային այցով Երևան ժամանած Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրի հանդիպմանը: Հանդիպման ավարտին նախարարները ստորագրել են չորս փաստաթուղթ՝ Հայաստանի և Մոլդովայի քաղաքացիների միջև մուտքի արտոնգագրի ռեժիմի վերացման, զբոսաշրջության, ինչպես նաև գիտության և կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերը, երկու երկրի արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների 2017-2018 թթ. ծրագիրը, ապա հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: Հանդիպումը մեկնարկել էր նախարարների առանձնազրույցով, ապա շարունակվել ընդլայնված կազմով: Էդվարդ Նալբանդյանը և Անդրեյ Գալբուրն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության սերտացմանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր մոլդովացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Իր հերթին Գալբուրը ներկայացրել է Մոլդովայի եվրոպական ինտեգրման գործընթացի վերջին զարգացումները: Հանդիպման օրակարգում էր նաև տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցը: Զրուցակիցները համակարծիք էին, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Այս համատեքստում Նալբանդյանն իր մոլդովացի գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը: Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մայիսի 18-ին: ՀՀ ևՄոլդովայի Հանրապետության միջև ապրանքաշրջանառության ծավալները 2014թ. հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով կազմել է մոտ 2.575.700 ԱՄՆ դոլար, 2013թ.՝ 1.554.500-ի փոխարեն: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին |