Սիրիայի բանակը գրոհում է Հալեպը, ահաբեկիչները կորուստներ են կրում16 նոյեմբերի 2016 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական բանակը մարտեր է մղում ահաբեկիչների հետ Հալեպի հյուսիսում գտնվող Բուստան ալ Փաշա շրջանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին աշխարհազորում աղբյուրի վրա հղումով: Ըստ գործակալության, նոյեմբերի 16-ին բանակը գրոհել է զինյալների դիրքերը, որոնք վերահսկում են քաղաքի գզալի մասը: Կատաղի մարտեր են գնում քաղաքի մի քանի թաղամասում`օրինակ, Էլ Ջամայա թաղամասում: Բանակին աջակցում են աշխարհազորայինները: Ըստ տեղեկություևնների, ահաբեկիչները ծանր կորուստներ են կրում: Նոյեմբերի 14-ին գրոհայինները մերժեցին հերթական վերջնագիրը և հրաժարվեցին լքել Հալեպը «մինչև բարձր ճշգրտության զենքի կիրառումը»: Վերջնագիրը նրանց էր փոխանցվել գրավոր տեսքով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի կառավարական զորքերն աշխարհազորայինների հետ համատեղ ազատագրել են հոկտեմբերին ահաբեկիչների կողմից գրավված Ալ Ասադ թաղամասը Հալեպի արևմուտքում: Արդեն մի քանի ամիս է մոտ 275.000 մարդ է շրջափակված Հալեպի արևելյան մասում: Սննդամթերքի և դեղորայքի առաքում գործնականում չի իրականացվում: ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը մեղադրել է Սիրիայի զինյալ ընդդիմությանը Հալեպում միջազգային հումանիտար նորմերի խախտման մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի ԱԺ–ում 1 րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հիշատակը Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է |