«Վրացական երազանքը» 115 տեղ կունենա խորհրդարանում![]() 16 նոյեմբերի 2016 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի 150 տեղից 115-ը կզբաղեցնի «Վրացական երազանք» կուսակցությունը հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Այդ են վկայում ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք նոյեմբերի 16-ին հրապարակել և հաստատել է երկրի ԿԸՀ-ն: 150 պատգամավորից 77-ն ընտրվել է կուսակցական ցուցակներով: «Վրացական երազանքը» կուսակցական ցուցակներով 44 տեղ է ստացել, «Միասնական ազգային շարժումը»` 27, «Վրաստանի հայրենասերների ալյանսը»` 6, հայտնում է ՏԱՍՍ-ը: Եվս 73 պատգամավոր է ընտրվել միամանդատ շրջաններում` «Վրացական երազանքի» թեկնածուները հաղթել են բոլոր ընտրաշրջաններում, բացառությամբ երկուսի: Ըստ Վրաստանի սահմանադրության, այն կուսակցությունը կամ դաշինքը, որը ստանում է պարզ մեծամասնությունը խորհրդարանում, իրավունք ունի առաջարկելու վարչապետի թեկնածությունն ու կառավարություն ձևավորել: 2013-ից Վրաստանում գործադիր իշխանության ղեկավարը վարչապետն է, նախագահը համարվում է երկրի ղեկավարը, սակայն նրա լիազորությունները շատ սահմանափակ են: Ըստ «Վրացական երազանքի», կուսակցությունը վարչապետի պաշտոնում կառաջադրի Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը, որը զբաղեցնում է այդ պաշտոնը 2015-ի դեկտեմբերի 29-ից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |