Նիկոլյա Սարկոզի. Ես կանեմ հնարավոր ամեն ինչ հայ եւ ֆրանսիացի ժողովրդների բարեկամության ամրապնդման համար

PanARMENIAN.Net - «Ինձ համար մեծ պատիվ էր ստանալ Ձեր շնորհավորանքը Ֆրանսիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, ինձ ցուցաբերած վստահությունն արդարացնելու համար»,-ասվում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին հղած նամակում ի պատասխան նրա շնորհավորական ուղերձի Ֆրանսիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Ես կանեմ հնարավոր ամեն ինչ հայ եւ ֆրանսիացի ժողովրդների միջեւ դարավոր բարեկամության ամրապնդման համար եւ կպաշտպանեմ այն արժեքները, որոնք ամրապնդում են այդ բարեկամությունը»:



Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Ֆրանսիայի վերաբերմունքը հայ ժողովրդի հանդեպ անփոփոխ կմնա: «Ես զգացված եմ Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի նախագահի դիրքորոշման առիթով նրա հասցեին ասված Ձեր խոսքերից, եւ համոզված եմ, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը այդ երկրի բարոյական պարտավորությունն է: Հավաստիացնում եմ Ձեզ, որ ես առաջիկայում եւս նույնքան վճռական կգործեմ այդ ուղղությամբ»,-ասվում է Սարկոզիի նամակում: Նա նշել է, որ այդ պարտավորությունը կապված է այն պայքարի հետ, որը մղում է Ֆրանսիան հանուն մարդու իրավունքների պաշտպանության:



«Իմ նախընտրական խոստումներից մեկն էր նաեւ կայուն աջակցությունը Լիբանանին: Հանուն դարավոր ֆրանս-լիբանանյան բարեկամության Ֆրանսիան միշտ կպաշտպանի Լիբանանի ինքնիշխանությունը, անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: Ինձ համար մեծ ուրախություն եւ պատիվ կլինի հանդիպել ձեզ հետ Ֆրանսիա կատարելիք Ձեր այցի կամ իմ Լիբանան այցելության ժամանակ»,-ասվում է Ֆրանսիայի նախագահի նամակում, հաղորդում է Կիլիկիո կաթողիկոսության մամլո դիվանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---