ՀՀ նախագահը «Իսկանդերի» մասին. Եթե քեզ ամեն օր պատերազմով են սպառնում, պետք է քայլեր ձեռնարկես17 նոյեմբերի 2016 - 10:52 AMT PanARMENIAN.Net - «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղակայումը Հայաստանում պարտադրված քայլ է` ուղղված կայունության պահպանմանը տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Կարծում եմ, դա հարկադրված քայլ էր, ուղղված ռազմական իրավիճակի հավասարակշռմանը տարածաշրջանում: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Ադրբեջանը մշտապես նորագույն զենք է ձեռք բերել: Մենք չունենք Ադրբեջանի պես հնարավորություններ, նկատի ունեմ ֆինանսական, սակայն մենք մշտապես ձգտում ենք հավասարակշռել իրավիճակը` հակազդեցություն գտնելով: Կարծում եմ, որ այս դեպքում «Իսկանդերը» հենց այդպիսի «հակաթույն է»,-ասել է Սարգսյանը: «Անշուշտ, սպառազինությունների մրցավազքը լավ իրավիճակ չէ, մենք չէինք ցանկանա դրան գնալ, բայց ինչ անել, եթե քեզ ամեն օր պատերազմով են սպառնում, ֆիզիկական բնաջնջմամբ: Դու պետք է համապատասխան քայլեր ձեռնարկես»,-ասել է ՀՀ նախագահը: Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը ՌԴ հետ պայմանագիր ունի տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման վերաբերյալ: «Կարծում եմ, Ռուսաստանը, ելնելով դրանից, ընդառաջ գնաց մեր խնդրանքին և տրամադրեց մեզ ռազմական առումով գերազանց այդ համակարգը: Անշուշտ, գուցե, մարդկության համար լավ կլիներ, որ նման համակարգեր ընդհանրապես չլինեին, բայց երբ ստիպված ես, գնում ես դրան»,-ասել է նախագահը: Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր: ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգը «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան է, 300 կմ հեռահարությամբ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |