Թռչնի կերի ինքնարժեքի նվազեցման, ԱԱՀ-ի հետաձգման, սուբսիդավորման հարցերը քննարկվել են նախարարությունում

Թռչնի կերի ինքնարժեքի նվազեցման, ԱԱՀ-ի հետաձգման, սուբսիդավորման հարցերը քննարկվել են  նախարարությունում

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է տեղական թռչնաբուծական մի շարք ընկերությունների ներկայացուցիչներին:

Թռչնաբույծները ներկայացրել են իրենց հիմնախնդիրները՝ մասնավորապես առանձնացնելով թռչնի կերի ինքնարժեքի նվազեցման, ներմուծման ժամանակ ԱԱՀ-ի հետաձգման, պետական սուբսիդավորման հարցերը:

Քննարկվել են ոլորտին առնչվող այլ խնդիրներ ևս, այդ թվում` տեղական թռչնաբուծական արտադրանքի մրցունակության բարձրացման հարցը:

«ՀՀ վարչապետի մոտ վերջերս կայացած խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին նաև թռչնաբուծական ընկերությունների ներկայացուցիչներ, հանձնարարվել է կազմակերպել ոլորտային քննարկումներ և տալ պարզաբանումներ բարձրացված հարցերին: Այսօր մենք հավաքվել ենք քննարկելու թռչնաբուծության ոլորտիխնդիրները, և վերլուծելու, թե ինչ միջոցներ կարելի է ձեռնարկել դրանց լուծման և ոլորտը բարելավելու համար», - քննարկումների առաջ նշել է նախարարը:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ նախարարը ընդգծել է, որ բարձրացված բոլոր խնդիրները հանգամանորեն կուսումնասիրվեն և դրանց լուծման համար կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

Նախարարությունում հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, նախարարի խորհրդական Արմեն Հայրապետյանը և «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---