Հայերը, քրդերն ու ասորիները Բրյուսելում ցույցի են դուրս եկել Էրդողանի քաղաքականության դեմ17 նոյեմբերի 2016 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում մոտ 10.000 մարդ է մասնակցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության դեմ կազմակերպված բողոքի ցույցին, հայտնում է տեղի պարբերականը: Ըստ Soir թերթի, նախաձեռնությունը պատկանում է Բրյուսելի քրդական համայնքին: Ցույցին մասնակցում են քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության անդամները, ինչպես նաև Եվրամիության երկրներում բնակվող հայեր, քրդեր ու ասորիներ, գրում է ՏԱՍՍ-ը: Ցուցարարները գնում են դեպի այն թաղամասը, որտեղ տեղակայված են Եվրամիության հաստատությունները: Նրանք կրում են նախագահ Էրդողանի «բռնատիրոթյունն ու ֆաշիզմը» դատապարտող պաստառներ և վանկարկում են նմանատիպ կարգախոսներ: Ակցիան կավարտվի տեղի ժամանակով 16:00-ին` Երևանի ժամանակով 19:00-ին: Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին երկրի հարավ-արևելքում տեղական ինքնակառավարման մարմինների 28 ղեկավարների պաշտոնանկության մասին: Որոշումն ընդունվել է երկրում հեղաշրջման փորձից հետո գործող արտակարգ դրության շրջանակում: Եվրոպայի խորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը (ECRI) հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, որի համաձայն Թուրքիայում ատելություն պարունակող արտահայտությունների համար հիմնականում ոստիականություն կամ դատարան չեն դիմում, իսկ դիմելու դեպքում էլ օրենքը խախտողները չեն պատժվում: Հակառակը` ոլորտը կարգավորող օրենքները հիմնականում կիրառվում են խոցելի խմբերին լռեցնելու համար:2014 թվականի ընթացքում հրեաների, հայերի, քրդերի, քրիստոնյաների, հույների, ալևիների, արաբների և սիրիացի փախստականների, նկատմամբ ատելություն հռետորաբանության կիրառման մոտ 500 դեպք է արձանագրվել: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |