Գերմանիան հետ կուղարկի մոտ 12.000 աֆղան փախստականի![]() 17 նոյեմբերի 2016 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի իշխանությունները մտադիր են Աֆղանստան վերադարձնել 12.539 փախստականի, քանի որ իրավիճակն Աֆղանստանում այլևս չի սպառնում քաղաքացիական բնակչության կյանքին: Այդ մասին ասվում է ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ ի պատասխան «Ձախակողմյան» կուսակցության հարցմանը: «Անհնար է հաստատել ձեր երկրում անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացումը: Սպառնալիքի աստիճանը Աֆղանստանի քաղաքացիական բնակչության համար չի փոխվել 2016-ի համեմատ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Meduza-ն Neue Osnabrücker Zeitung-ի վրա հղումով: Ընդհանուր առմամբ Գերմանիայում Աֆղանստանից 247.000 փախստական կա, այսինքն արտաքսումը կվերաբերի ներգաղթյալների 5 տոկոսին: Մինչ օրս 2016-ին Աֆղանստան է վերադարձել միայն 27 փախստական, իսկ 2015-ին` 9 մարդ: 2016-ի հոկտեմբերին Եվրամիությունը համաձայնագիր է ստորագրել Աֆղանստանի հետ, որով նախատեսվում է աֆղանների անարգել վերադարձը հայրենիք: Բրյուսելը Քաբուլին 4 տարվա ընթացքում 2,68 մլրդ դեվրո կհատկացնի որպես օգնություն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |