Ավստրիան պահանջում է Թուրքիայից ազատ արձակել պատգամավորներին ու լրագրողներին![]() 17 նոյեմբերի 2016 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի խորհրդարանականները կոչ են արել Թուրքիայի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ձերբակալված պատգամավորներին և լրագրողներին, հարգել կարծիք հայտնելու ազատությունն ու ապահովել դատական համակարգի անվտանգությունը: Համապատասխան հռչակագիրը նոյեմբերի 17-ին հաստատել է Դաշնային խորհուրդը: Ըստ խորհրդարանականների, վերջին ամիսներին Թուրքիայում ստեղծված իրավիճակը «չափազանց վտանգավոր է» և այնտեղ տեղի ունեցող իրադարձություններն «անհամատեղելի են եվրոպական արժեքների հետ», ինչը ևս մեկ պատճառ է դադարեցնելու համար բանակցություններն ու հետագա սրացման դեպքում հորդորել դադարեցնել Ավստրիայի կողմից բանակցությունները ԵՄ և Թուրքիայի միջև վերջինիս անդամակցելու վերաբերյալ», ասվում է փաստաթղթում: Ավստրիացի պատգամավորները վրդովված են զանգվածային ձերբակալություններով ու պաշտոնանկություններով` մոտ 60.000 մարդ է ազատվել բանակից, ոստիկանությունից, արդարատությունից և կրթության ոլորտից: Նշվում է, որ չնայած մշտական միջազգային քննադատությանը, ձերբակալվել են քրդամետ Ժողովրդների դեմոկրատական կուսակցության անդամ պատգամավորները: «Պահանջում ենք Թուրքիայի կառավարությունից անհապաղ ազատ արձակել ձերբակալված խորհրդարանականներին, լրագրողներին ու հարգել խոսքի ազատությունն ու դատական համակարգի անկախությունը»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |