Կովկասյան-կասպյան հանձնաժողովը զեկույց կհրապարակի Հարավային Կովկասի հակամարտությունների վերաբերյալ

PanARMENIAN.Net - Կովկասյան-կասպյան հանձնաժողովը հանդես կգա զեկույցով Հարավային Կովկասի հակամարտությունների եւ տարածաշրջանային գործընթացներում ԵՄ-ի մասնակցության վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Կովկասյան-կասպյան հանձնաժողովի փաստահավաք պատվիրակության անդամ Ջորջ Ռիդը ՀՀ-ում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանի հետ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:



Կառլեն Ավետիսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդր վերջին զարգացումների վերաբերյալ: Նա համոզմունք է հայտնել, որ Եվրոմիությունն իր ուրույն ներդրումը կունենա տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման ու ժողովուրդների հաշտեցման դժվարին գործում, հաղորդում է ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---