Նալբանդյան. ՀՀ-ն մտադիր է առաջիկայում միանալ ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին![]() 17 նոյեմբերի 2016 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ակնկալում է առաջիկայում միանալ ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում ընթացող Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպման շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է Aysor.am-ը: «Հայաստանը կարևորում է այսօրվա հանդիպման անցկացումը: Պետք է ասեմ, որ ունեցանք արդյունավետ խորհրդակցություններ: Մասնավորապես, անդրադարձել ենք Ռիգայի գագաթաժողովի արդյունքներին»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը: Նա նշել է, որ անցնող տարվա ընթացքում Հայաստանը մասնակցել է մի շարք ծրագրերի, ինչպիսիք են փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության ծրագիրը, հետազոտությունների ու նորարարությունների ծրագիրը և այլն: «Ակնկալում ենք նաև առաջիկայում սկսել բանակցություններ ընդհանուր ավիացիոն գոտու պայմանագրին միանալու համար»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը: Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ: 2015-ի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |