«Սասնա ծռեր»-ից Սմբատ Բարսեղյանին երկրորդ ոստիկանի սպանության մեղադրանք է առաջադրվել![]() 17 նոյեմբերի 2016 - 17:59 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր»-ից Սմբատ Բարսեղյանին նոյեմբերի 17-ին մեղադրանք է առաջադրվել նաև գնդապետ Արթուր Վանոյանի սպանության համար։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է պաշտպան Հայկ Ալումյանը: Նոյեմբերի 15-ին Բարսեղյանին ներկայացվել էր գնդի գրավման օրերին ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության մեղադրանք։ Սմբատ Բարսեղյանը, ըստ Ալումյանի, երկու մեղադրանքն էլ չի ընդունում։ «Սասնա ծռեր»-ի անդամին, ավելի վաղ առաջադրվել էր պատանդ վերցնելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքեր ձեռքբերելու, իրացնելու, ինչպես նաև զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր հափշտակելու կամ շորթելու մեղադրանք։ Հուլիսի 30-ին՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին, ոստիկանությունը հայտնեց ՊՊԾ գնդի մերձակայքում, գնդից 350-400 մետր հեռավորության վրա դիպուկահարի կրակոցից ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության մասին: Դեպքի հետ կապված ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել, որում որում պատկերված էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը: ՊՊԾ գնդի գրավման օրերին զոհվել է նաև գնդապետ Արթուր Վանոյանը: Եվս մեկ ոստիկան՝ ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը, վիրավորվել էր ու մահացել հիվանդանոցում շաբաթներ անց: Կարդացեք նաև՝ «Սասնա ծռեր»-ից Արմեն Բիլյանին մեղադրել են ոստիկանի սպանության մեջ «Սասնա ծռերից» Պետրոսյանին, Մանուկյանին ու Խանդոյանին առաջադրած մեղադրանքները լրացվել են ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |