Զախարովա. Բաքուն դեմ էր ղարաբաղյան գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմին18 նոյեմբերի 2016 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան ակտուալ է համարում ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման գաղափարը: Այդ մասին նոյեմբերի 17-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ըստ նրա, ռուսական կողմն է այդ գաղափարի հեղինակը: «Դեռ 2014-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ռուսական կողմը նախաձեռնեց ղարաբաղյան գոտում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրումը»,-ասել է Զախարովան: Նա հավելել է, որ հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ միասին նախապատրաստեցին համապատասխան մեխանիզմի նախագիծը, որը հետո լրամշակեցին նույն կազմակերպության փորձագետները: Զախարովան հիշեցրել է նաև, որ Վիեննայի գագաթնաժողովում պայմանավորվածություն է ձեռք բերվել ավարտել այդ աշխատանքը սեղմ ժամկետում, սակայն ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը փոխհամաձայնություն այդ հարցում ձեռք չբերվեց: «Ադրբեջանական կողմը պնդում էր, որ զինված միջադեպերի հետաքննության կարիք չկա, քանի որ իրավիճակը հակամարտության գոտում այդ պահին հանդարտ էր: Արդյունքում մեխանիզմի թեման չարտացոլվեց Սանկտ Պետերբուրգի հայտարարության մեջ, սակայն մեր կարծիքով այդ հարցը ակտուալ է մնում»,-ասել է Զախարովան, հայտնում է «Նովոստի Արմենիան»: Ավելի վաղ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայկակակն կողմը ցանկանում է և պատրաստ է «թեկուզ վաղը, թեկուզ այսօր երեկոյան համաձայնագիր ստորագրել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մասին»: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |