ԱՄՆ. Անհրաժեշտ է Հայկական ԱԷԿ-ը փոխարինել նորով15 հունիսի 2007 - 19:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն գտնում է, որ անհրաժեշտ է Հայկական (Մեծամորի) ԱԷԿ-ը փոխարինել նոր ատոմակայանով: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին: Միեւնույն ժամանակ Գոդֆրին նշել է, որ ԱՄՆ-ն աջակցման ծրագրերի շրջանակում աջակցել է ԱԷԿ-ի աշխատանքի վտանգների նվազեցմանը, սակայն դա բավարար չէ եւ անհրաժեշտ է Հայկական ԱԷԿ-ը փոխարինել նորով: Ըստ Գոդֆրիի, ԱՄՆ-ն բանակցում է Հայաստանի իշխանությունների հետ այդ խնդրի լավագույն լուծման որոնման շուրջ: Է.Գոդֆրին տեղեկացրել է, որ Հայաստանի անկախացման պահից ի վեր, ԱՄՆ-ն տարբեր ծրագրերի շրջանակներում 1,6 մլրդ դոլարի ֆինանսական օգնություն է հատկացրել երկրին եւ այդ ցուցանիշն աճում է: «Դրանք տնտեսությանը, ժողովրդավարության աջակցման ծրագրեր են, ինչպես նաեւ ծրագրեր, որ ուղղված են պաշտպանության նախարարության համակարգի կատարելագործմանը»,-ասել է նա` հավելելով, որ վերջին տարվա ընթացքում ԱՄՆ-ն 20 մլն դոլար է հատկացրել Հայաստանին պաշտպանության նախարարության կառույցներում տարբեր միջոցառումների իրականացման նպատակով` անգլերենի ուսուցում, փորձի փոխանակում, հայկական խաղաղապահ գումարտակի վերածում բրիգադի: Ըստ Գոդֆրիի, ԱՄՆ-ի կողմից Հայաստանում իրագործված աջակցման բոլոր ծրագրերին, ինչպես նաեւ այդ ծրագրերին Հայաստանի շրջանների մասնակցությանը կարելի է ծանոթանալ հատուկ կայք էջում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 15-ին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա Փաշինյան․ ԱՕԿՍ-ի շենքում խանութ, սրճարան, ռեստորան բացելու սահմանափակում չկա Նա նշել է, որ միակ սահմանափակումը, որ դրվել է, այն է, որ շենքի մշակութային բովանդակությունը չվնասվի Սև ծովից ցիկլոն է գալիս․ Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով Հնարավոր է նաև կարկուտ Լեմկինի ինստիտուտը կոչ է արել ՄԱԿ-ին չեղարկել Ադրբեջանի՝ որպես COP29–ի ընդունող երկիր լինելու որոշումը Հաշվի է առնվել «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը» |