Նախագահը՝ ԵՄ հանձնակատարին. ՀՀ-ն ամեն ինչ արել է Արևելյան գործընկերության ծրագրի կայացման համար18 նոյեմբերի 2016 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին: Նոյեմբերի 17-ին Երևանում կայացել է Արևելյան գործընկերության (ԱլԳ) արտգործնախարարների ոչ պաշտոնական ութերորդ հանդիպումը, որին մասնակցել են նաև Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Կրիստոֆ Բեյաղը, ԱլԳ մասնակից պետությունների բարձրաստիճան պատվիրակություններ: Հանդիպմանը Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է իր մասնակցությունը Արևելյան գործընկերության ծրագրին և անցած տարիների ընթացքում, հնարավորության սահմաններում, արել է ամեն ինչ համագործակցային այդ ձևաչափի կայացման ու զարգացման համար: ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ թե՛ արտաքին գործերի, թե՛ կրթության, գիտության ու հետազոտությունների հարցերով նախարարական քննարկումների արդյունքները, 2017թ. Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ, իրենց դրական ներդրումը կունենան ԵՄ և գործընկեր երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում: ՀՀ նախագահը նշել է, որ որակական առաջընթաց է արձանագրվել Հայաստան-ԵՄ համագործակցության մեջ՝ ավելի է ակտիվացել բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը, արձանագրվել են որոշակի ձեռքբերումներ: Հանրապետության նախագահը հատկանշական է համարել, որ դեռևս մեկ տարի առաջ Հանի հետ քննարկած որոշ հարցեր արդեն երկկողմ օրակարգի մաս են դարձել, այդ թվում՝ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները: Հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը և հանձնակատար Յոհաննես Հանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: 2015-ի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |