Հայերի ստեղծած CodeFights ստարտափը $10 մլն-ի ներդրում է ներգրավել18 նոյեմբերի 2016 - 12:55 AMT PanARMENIAN.Net - CodeFights ստարտափը, որն ուղղված է ծրագրավորման մասին գիտելիքների ստուգմանն ու խաղի միջոցով դրանց կատարելագործմանը, կարողացել է 10 միլիոն ներդրում ստանալ, հայտնում է VentureBeat-ը: Ընկերությունը, որի կենտրոնակայանը Սան Ֆրանցիսկոյում է գտնվում, 18 ամիս առաջ $2,5 մլն է ներգրավել 16 տարբեր աղբյուրներից, այդ թվում Granatus Ventures-ից, Felicis Ventures-ից, HIVE-ից, Mesa Ventures-ից և ֆինանսավորման այլ աղբյուրներ: Այդ օրվանից ի վեր CodeFights-ը ծրագրավորողների որոնման և վարձակալման ոլորտում համագործակցում է այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Uber-ը, Dropbox-ը, Asana-ն և Quora-ն: Ընկերությունը պնդում է, որ յուրաքանչյուր 4 ամիսը մեկ իր եկամուտները կրկնապատկվում են: «Մարդկանց դուր է գալիս հավատալ, որ մենք ապրում ենք մերիտոկրատիայի («արժանիների իշխանություն») սկզբունքով, երբ մարդիկ գնահատվում են ըստ հմտությունների և ունակությունների, այլ ոչ թե տիտղոսների, սակայն իրականում դա այդպես չէ»,-ասել է ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Տիգրան Սլոյանը: Ըստ նրա, ստարտափը մարդկանց համաշխարհային մակարդակի կրթություն ստանալու հնարավորություն է տալիս և առաջին հերթին շեշտը դնում է իրավասության վրա աշխատակիցներ հավաքելիս: CodeFights ստարտափը ստեղծել են Տիգրան Սլոյանը (ընկերության գլխավոր տնօրեն), Արամ Շատախցյանը (տեխնիկական տնօրեն), Ֆելիքս Դեսրոչեսը (ծրագրավորող): Տեխնիկական ընկերություններն օգտագործում են խաղը լավ ծրագրավորողների գտնելու համար, իսկ ծրագրավորողները` նոր հմտություններ յուրացնելու նպատակով: Խոշոր ընկերություններն ամսական հազարավոր ռեզյումեներ են ստանում, որոնց վրա հիմնվելով դժվար է ճիշտ ընտրություն կատարել: Իսկ խաղը թույլ է տալիս հասկանալ, թե որակավորման ինչ մակարդակ ունի պոտենցիալ աշխատակիցը: CodeFights-ը նաև թույլ է տալիս ծրագրավորողներին խնդիրներ լուծել ծրագրավորման տարբեր ոլորտներից և բարձրացնել հմտությունների մակարդակը` ժամանակն անիմաստ ծախսելու փոխարեն խաղը նոր հմտությունների տիրապետելու հնարավորություն է տալիս` հղկելով ծրագրավորման և մաթեմատիկական ունակություններն այլ օգտատերերի հետ «մարտերում»: Ընթերցեք նաև. Հայերի ստեղծած խաղն օգնում է Uber-ին ծրագրավորողներ գտնել Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |