Հայաստանը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում գնում է առաջընթացի ուղիով

PanARMENIAN.Net - Հայաստանը էական հաջողությունների է հասել մայիսի 12-ի խորհրդարական ընտրությունների ժամանակ եւ ժողովրդավարական հասարակության ինստիտուտների ամրապնդման հարցում: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտնել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, Եվրամիությունը բարձր է գնահատել հայկական ընտրությունները եւ հուսով է, որ 2008 թվականի նախագահական ընտրությունները եւս մեկ քայլ կլինեն դեպի միջազգային չափանիշերը: «Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան ընտրություններից հետո: Ես հանդիպել եմ ՀՀ ԱԳՆ ղեկավարին, վարչապետին, խորհրդարանի խոսնակին եւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ Արթուր Բաղդասարյանին: Բոլոր հանդիպումներին նշվել է, որ Հայաստանը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում գնում է առաջընթացի ուղիով»,- ընդգծել է Սեմնեբին:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---