Անբուժելի հիվանդ 14-ամյա բրիտանուհին կրիոկոնսերվացման իրավունք է ստացել18 նոյեմբերի 2016 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում անբուժերի հիվանդ 14-ամյա աղջիկը սեփական մարմինը կրիոկոնսերվացնելու իրավունք է ստացել, որպեսզի արթնանա, երբ իր հիվանդությունն արդեն ենթակա կլինի բուժման: «Ես ընդամենը 14 տարեկան եմ, ես չեմ ուզում մեռնել, բայց գիտեմ, որ մահանում եմ: Չեմ ուզում, որ ինձ թաղեն: Կարծում եմ, կրիոկոնսերվացումը ինձ բուժվելու շանս կտա, թեկուզ 100-ավոր տարիներ անց արթնանալու դեպքում»,-ասվում է աղջկա նամակում` հասցեագրված դատարանին, գրում է Gazeta.ru-ն Associated Press-ի վրա հղումով: Աղջկա անունը չի հրապարակվում: Դատարանի որոշումից հետո աղջկա մարմինը տեղափոխել են ԱՄՆ-ից Լոնդոն, որտեղ այն ենթարկվել է կրիոգեն սառեցման: Հոկտեմբերի 17-ին աղջիկը մահացել է: Մահվանից մոտ մեկ շաբաթ անց նրա մարմինը տեղադրել են 40 կգ չոր սառույցով մետաղյա արկղի մեջ և ինքնաթիռով ուղարկել են ԱՄՆ: Տեղափոխելուց առաջ մահացած աղջկա արյունը փոխարինել են չսառչող հեղուկով, իսկ մարմինն աստիճանաբար սառեցրել են մինչև -70 աստիճան: «Անսահմանափակ ժամկետով» մարմնի պահպանումն իրականացնում է Alcor կոմերցիոն կազմակերպությունը Արիզոնայի նահանգում, ծառայության արժեքը £37 հազար է: Alcor Life Extension Foundation (Alcor) ոչ կոմերցիոն կազմակերպություն է, որը զբաղվում է կրիոնիկայով, այսինք պահպանում է մարդկանց ու կենդանիների մարմինները հեղուկ ազոտի մեջ նրանց մահից հետո` հուսալով, որ ապագայում կհաջողվի նրանց վերակենդանացնել: Մարմինների պահպանումը ցածր ջերմաստիճանի պայմաններում կոչվում է կրիոկոնսերվացում: Ընդհանուր առմամբ այսօրվա դրությամբ կրիոգեն պահեստարաններում, որոնք կան միայն ԱՄՆ-ում և ՌԴ-ում, մոտ 350 մարդ կա: Նրանցից 20-ը ապասառեցվել է և առաջիկայում հուղարկավորվելու է` նրանց հետ պայմանագիր կնքած ընկերության սնանկության պատճառով: Ամերիկյան երկու կրիոգեն պահեստարաններում կան մարմիններ, որոնք պահվում են 1970-ից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |