Իրան հայկական արտադրանքի արտահանման խթանման գծով աշխատանքային խումբ կստեղծվի18 նոյեմբերի 2016 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Իրան հայկական արտադրանքի արտահանման խթանման նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի: Այս մասին հայտարարվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 18-ի նիստում: Մասնավորապես, վարչապետ Կարեն Կարապետյանն արտահանման խթանման վերաբերյալ՝ Հայաստանից Իրան հայկական արտադրանքի, մասնավորապես, սննդամթերքի և գյուղմթերքի արտահանման խթանման նպատակով հանձնարարական է տվել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ Արտաքին գործերի, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների հետ համատեղ քննարկել և 5-օրյա ժամկետում սահմանված կարգով ներկայացնել ՀՀ վարչապետի որոշման նախագիծ այս նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին: «Աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն: Կարծում եմ, որ հանձնարարականը պարզ է. ունենք հարևան մեծ շուկա՝ մեծ պահանջարկով: Այդ պահանջարկի մեջ մենք զբաղեցնում ենք չնչին տոկոս: Այդ իսկ պատճառով, եթե մենք այստեղ էֆեկտիվ աշխատենք, կարող ենք այդ շուկայում մեծ մասնաբաժին զբաղեցնել՝ մեր մասշտաբներով»,-նշել է գործադիրի ղեկավարը: Միաժամանակ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել է շահագրգիռ մարմինների և ձեռնարկատերերի հետ համատեղ քննարկել Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունները և մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել առաջարկություն: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակության հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Իրան կատարած այցի շրջանակներում նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ գազի առք ու վաճառքի և տարանցման վերաբերյալ։ Հուշագիրը նախաստորագրվել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության և «Էներգաիմպեքս» ՓԲԸ միջև։ Փաստաթուղթը առաջիկայում սահմանված կարգով կներկայացվի ստորագրման։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է |