Qualcomm-ի նոր տեխնոլոգիան. 5 ժամ աշխատանք՝ 5 րոպե լիցքավորվելու դեպքում18 նոյեմբերի 2016 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Qualcomm ընկերությունը ներկայացրել է արագ լիցքավորման նոր սերնդի տեխնոլոգիա բջջային հեռախոսների համար: Ըստ հեղինակների, Quick Charge 4 նոր տեխնոլոգիան 20 տոկոսով արագ և 30 տոկոսով արդյունավետ է նախորդ Quick Charge 3.0. սերնդի սարքից, և 5 աստիճանով պակաս է տաքանում լիցքավորման ընթացքում: Ինչպես խոստանում է Qualcomm-ը, Quick Charge 4-ը 5 րոպե լիցքավորվելու դեպքում կապահովի 5 ժամվա կամ նույնիսկ ավելի երկարատև աշխատանք: «Տիպիկ» սմարթֆոնը հնարավոր կլինի լիցքավորել 50 տոկոսով ընդամենը 15 րոպեում կամ ավելի արագ: Հաշվարկները կատարվել են ներքին թեստերի հիման վրա 2750 մԱժ ծավալի մարտկոցների դեպքում: Նոր տեխնոլոգիան գործարկվել է Qualcomm Snapdragon 835 նոր չիպում, որը մշակվում է Samsung-ի հետ համատեղ: Առաջին սարքերը Snapdragon 835-ի հիման վրա կհայտնվեն արդեն 2017-ի առաջին կիսամյակում: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը |