Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպը. 3 զոհ կա, այդ թվում երեխաներ![]() 18 նոյեմբերի 2016 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի արևմտյան մասը` բնակելի թաղամասը: Հրթիռակոծության հետևանքով 3 մարդ է զոհվել, այդ թվում 2 երեխա, ևս 11-ը վիրավորվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին սիրիական ՍԱՆԱ գործակալության վրա հղումով: Վերջին ամիսներին իրավիճակը Հալեպում չափազանց սրված է, քաղաքում և արվարձաններում ծանր մարտեր են ընթանում: Ըստ նրա, ահաբեկիչների գրոհին է ենթարկվել Էլ Մուհաֆազա շրջանը, որը գտնվում է քաղաքի արևմտյան հատվածում: Լրացուցիչ մանրամասներ միջադեպի վերաբերյալ դեռ հայտնի չեն: Ահաբեկչական խմբավորումները, որոնք հարում են «Ջեբհաթ ան Նուսրային»` «Հարաքեթ Նուր էդ Դինն» ու «Ահրար աշ Շամը», հազարավոր խաղաղ բնակիչների պատանդ են պահում քաղաքի արևելյան թաղամասերում և թույլ չեն տալիս հեռանալ քաղաքից հումանիտար միջանցքներով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |