Պիտեր Սեմնեբին Ղարաբաղի կես ճանապարհից փոխել է երթուղին եւ վերադարձել է Երեւան

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին Ստեփանակերտ մեկնելիս փոխել է երթուղին եւ վերադարձել է Երեւան: Դիվանագետի նման որոշման պատճառները դեռեւս անհայտ են: Հավանաբար, Պ.Սեմնեբիի փոխարեն, Լեռնային Ղարաբաղ կայցելեն նրա գործընկերները, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Մինչդեռ, PanARMENIAN.Net ի թղթակցին ղարաբաղյան աղբյուրները հաղորդել են, թե որոշվել է, որ Ստեփանակերտ կայցելեն Սեմնեբիի գործընկերները, իսկ ԵՄ հատուկ ներկայացուցիչը Ղարաբաղ չի այցելի:



Հիշեցնենք, որ ԼՂՀ-ում նախատեսվում էր Պ.Սեմնեբիի հանդիպումը նախագահ Արկադի Ղուկասյանի, ԱԳՆ ղեկավար Գեորգի Պետրոսյանի եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---