Երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը կարող է առցանց ներկայացվել18 նոյեմբերի 2016 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները կարգավորելու, շահառուներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ սահմանվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելու կարգը, ներկայացվող տվյալների ցանկը, առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա նպաստը նշանակելու, վճարելու որոշում կայացնելու պայմաններն ու կարգը: Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առցանց դիմումի հիման վրա ներկայացված տվյալները համադրվում են ՔԿԱԳ տեղեկատվական համակարգում առկա տվյալների հետ՝ սահմանվում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը կարող է ներկայացվել առցանց, եթե նպաստը նշանակվում է ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար սահմանված չափով: Հիմք ընդունելով առցանց դիմումի հիման վրա նպաստ նշանակելու կառուցակարգերը՝ հստակեցվում է նաև նպաստ նշանակելու դիմումը մերժելու պայմաններն ու կարգը: Կրճատվում են նաև երրորդ կամ հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստի համար դիմելու դեպքում ներկայացվող փաստաթղթերը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |