Բռնցքամարտի երիտասարդների ԱԱ-ի առաջին փուլում հայ մարզիկը հաղթանակ է տոնել18 նոյեմբերի 2016 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Սանկտ-Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության մրցումային առաջին օրը ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչներից հաջող մրցելույթներ է ունենում 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյան 1/32-րդ փուլում Հովհաննիսյանն առավելության է հասել Թաիլանդը ներկայացնող Անան Տոնկրատոկիի նկատմամբ: Նրա հաջորդ մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 64 կգ քաշային Տոնի Գալստյանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը պարտվել են համապատասխանաբար հնդիկ Անշիշին ու Գերմանիան ներկայացնող Արտուր Մեմբերգին: Նոյեմբերի 19-ին տեղի կունենան 1/16 փուլի մենամարտերը. պայքարի մեջ կմտնեն Հայաստանի ևս 3 ներկայացուցիչ. 49 քաշային կարգում Արսեն Աբգարյանը կմրցի Պուերտո Ռիկոն ներկայացնող Ադրիեր Ռեյեսի, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը` լատվիացի Արտուրա Ժինկովսկիի, իսկ 56 կգ քաշային Վահե Բադալյանը` ԱՄՆ-ն ներկայացնող Մարկ Կաստրոյի հետ: Հայաստանի վերջին ներկայացուցիչը` գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, պայքարը կսկսի 1/8 փուլից: Հովհաննիսյանի մրցակիցը կլինի Հունի Ջաստիա(Ավստրիա)-Ալիշեր Դուստով (Ուզբեկստան) զույգի հաղթողը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել |