Էրդողանը հիասթափված է ԱՄՆ-ից ու Օբամայի դիրքորոշումից![]() 19 նոյեմբերի 2016 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու փոխնախագահ Ջո Բայդենին Սիրիայի հարցում անլուրջ մոտեցման համար: CBS հեռուստաընկերության «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցում Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայում շարունակվող պատերազմը սպառնալիք է անվտանգությանը Թուրքիայի հարավային սահմանին, խաթարում է Անկարայի պաշտպանական հնարավորությունները և հանգեցրել է նրան, որ Թուրքիայում 3 մլն փախստական կա Սիրիայից: «Մենք արձագանքում ենք այդ խնդիրներին, քննարկում ենք նախագահ Օբամայի և փոխնախագահ Բայդենի հետ: Սակայն նրանք պատշաճ կերպով չդրսևորեցին իրենց այս իրավիճակում և չկարողացան լուրջ մոտենալ հարցին: Մեզ դա վշտացնում է»,-ասել է էրդողանը: Նա նշել է նաև, որ «հիասթափված է» Սիրիայի հարցում ԱՄՆ դիրքորոշումից, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին մինչ օրս իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային չարտահանձնելու համար: Հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել: Թուրքիայի իշխանությունները փորձը կազմակերպելու մեջ մեղադրում են իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին: Հեղաշրջման փորձից հետո բոլոր բնագավառները հատկապես՝ ուժային կառույցները, կրթական ու դատական համակարգերը գյուլենականներից մաքրելու գործընթաց է սկսվել: Աշխատանքից ազատվել են տասնյակ հազարավոր մարդիկ, շատերը ձերբակալվել են: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |