Հալեպում գրոհայինները կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա. 17 զոհ կա, 40-ից ավելի վիրավոր19 նոյեմբերի 2016 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 17-ին գրոհայիններն արևելայն Հալեպում կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա` զոհվել է 17 մարդ, ավելի քան 40-ը վիրավորվել է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նա նշել է, որ արևելյան շրջանների բնակիչները չեն դադարեցնում բողոքներն ու անվտանգ շրջաններ հեռանալու փորձերը: Ըստ փախստականների, նոյեմբերի 17-ին Ալ Քալյասա շրջանում մոտ 300 խաղաղ բնակիչ է դուրս եկել բողոքի ահաբեկիչների ու «տեղական խորհրդի» դեմ: Հանրահավաքի ընթացքում նրանք փորձել են անցնել Բուստան Ալ Քասր անցակետով: Ահաբեկչական խմբավորումները, որոնք հարում են «Ջեբհաթ ան Նուսրային»` «Հարաքեթ Նուր էդ Դինն» ու «Ահրար աշ Շամը», հազարավոր խաղաղ բնակիչների պատանդ են պահում քաղաքի արևելյան թաղամասերում և թույլ չեն տալիս հեռանալ քաղաքից հումանիտար միջանցքներով: «Գրոհայինները ցրել են ցույցը, կրակելով հավաքվածների վրա խոշոր տրամաչափի գնդացրից, որից հետո ականապատել են անցակետի բոլոր մատույցներն ու դիպուկահարներ կանգնեցրել մոտակա տների տանիքներին»,-ասել է Կոնաշենկովը: Նոյեմբերի 18-ին ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպի արևմտյան մասը` բնակելի թաղամասը: Հրթիռակոծության հետևանքով 3 մարդ է զոհվել, այդ թվում 2 երեխա, ևս 11-ը վիրավորվել է: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |