Ղարաբաղի շուրջ ակտիվ բանակցությունների փուլը դեռեւս չի ավարտվել, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն իրեն չի սպառել18 հունիսի 2007 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղի շուրջ ակտիվ բանակցությունների փուլը դեռեւս չի ավարտվել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նրա կարծիքով, միջնորդների ժամանակ առ ժամանակ հնչող լավատեսությունը սուբյեկտիվ բնույթ է կրում: «Սակայն ես չեմ համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն իրեն սպառել է: Միջնորդներրը ունիկալ գիտելիքներ ունեն հակամարտության վերաբերյալ, նրանք շատ պրոֆեսիոնալ են եւ գտնել նրանց համարժեք փոխարինում գրեթե անհնար է: Ձեւաչափի փոփոխման մասին խոսակցությունները գալիս են Ադրբեջանից»,-ասել է Հովհաննիսյանը: Միեւնույն ժամանակ փոխխոսնակն ընդգծել է, որ Իլհամ Ալիեւը բանակցություններում ավելի բաց է լինում եւ պատրաստ բանակցելու, քան Բաքվում: «Ադրբեջանում կա ներքին եւ արտաքին սպառման համար հայտարարությունների կարգ: Նախագահ Ալիեւը Բաքվում ասում է բանակցություններում իր ասածի ճիշտ հակառակը: Դա կարող է բացատրել թշնամի հայի կերպարի ձեւավորմամբ, ուրիշ ոչինչ: Պետք չէ մոռանալ նաեւ, որ ընդդիմության եւ իշխանությունների միջեւ դիմակայությունը հարեւան հանրապետությունում հիմնված է երկու բանի վրա` նավթ եւ Ղարաբաղ: Մնացած ամեն ինչ` ժողովրդի վիճակը, բարեփոխումները, ժողովրդավարությունը, ուղղակի չեն քննարկվում: Այդ առումով Հայաստանը առավել նորմալ իրավիճակում է: Մենք չունենք զեկույցներ արտաքին եւ ներքին սպառման համար` մենք ամեն տեղ նույնն ենք ասում»,-ասել է Վահան Հովհաննիսյանը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |