WSJ. Թրամփը Պենտագոնի ղեկավարի հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել19 նոյեմբերի 2016 - 11:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարի պաշտոնի համար դիտարկում է գեներալներ Ջեյմս Մեթիսի, Դևիդ Պետրեուսի, Սթիվեն Հեդլիի, Ջիմ Թալենթի և Ջեք Քինի թեկնածությունները: Այս մասին Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրին հղումով հաղորդում է հեղինակավոր The Wall Street Journal-ը՝ ներկայացնելով թեկնածուների ցանկը: Ըստ WSJ-ի, հիմնական թեկնածուն Ջեյմս Մեթիսն է: Մոտ ժամանակներս Նյու Ջերսիում սպասվում է նրա և Թրամփի հանդիպումը, որը դեռևս վերջնական որոշում չի կայացրել: Ջեյմս Մեթիսը ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի օրոք գլխավորել է Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը, ինչպես նաև ղեկավարել Մերձավոր Արևելում Միացյալ Նահանգների կողմից իրականցված ռազմական օպերացիաները: ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթել է հանրապետական Դոնալդ Թրամփը: Դա պարզ է դարձել Վիսկոնսին նահանգում ձայների հաշվարկից հետո: Հաշվի առնելով նրա հաղթանակն այդ նահանգում, Թրամփը հավաքել է հաղթանակի համար անհրաժեշտ ավելի քան 270 քվե: Ընտրիչների ձևական բնույթ կրող քվեարկության ընթացակարգը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ 2017-ի հունվարի 6-ին Կոնգրեսը կհաստատի արդյունքները: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2017-ի հունվարի 20-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |