Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են գործակցության ընթացքն ու հեռանկարները19 նոյեմբերի 2016 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ նորահայտ մարտահրավերների հարցերով փոխտեղակալ Ջեյմի Շեային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքն ու հեռանկարները։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած միջազգային առաքելություններին: Կողմերն արդյունավետ են գնահատել պաշտպանական բարեփոխումների, պաշտպանական կրթության և վարժանքների, բարեվարքության և այլ բնագավառներում իրականացվող համագործակցությունն ու ՆԱՏՕ-ի խորհրդատվական աջակցությունը։ Կարևորվել է քաղաքական երկխոսության ձևաչափերի հետագա օգտագործումը Անհատական գործընկերության գործողությունների նոր ծրագրի մշակման նպատակով, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։ Նոյեմբերի 18-ին Հայաստանում ավարտվել է «ՆԱՏՕ-ի շաբաթը», որի ընթացքում իրականացվող միջոցառումների հիմնական նպատակն է լայն հանրությանը ներկայացնել այն գործողությունների, համագործակցության շրջանակը, որը Հայաստանը զարգացնում է ՆԱՏՕ-ի հետ: 2004 թվականից Հայաստանը տարբեր առաքելություններում ունի խաղաղապահ բրիդագներ, որոնք ամերիկյան, գերմանական, հունական ղեկավարության ներքո անվտանգությունն ապահովում են այնպիսի երկրներում, որտեղ խաղաղության հասատատումը խնդրահարույց է եղել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ․ Սանահինից մինչև Այրում երկաթուղու 8 ավերված հատվածից 2-ը վերականգնվել է Երթևեկությունը դեռևս սահմանափակ է արագությամբ և շարժակազմի տեսակով Բագրատ սրբազանը երթը տարել է դեպի ՄԻՊ գրասենյակ․ Օմբուդսմենը հրաժարվել է լրագրողների ներկայությամբ ընդունել նրան «Իմ փորձառությունը դժբախտաբար ցույց է տվել, որ այն ինչ չի տեսաձայնագրվում, տարընկալումների տեղիք է տալիս»,–ասել է սրբազանը Ucom-ի աջակցությամբ ամփոփվել են «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները Այն անցկացվում էր «Կենսաբազմազանություն. բնության զարկերակը» խորագրի ներքո։ «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային ծրագիրը սկսվել է Կկազմակերպվի ծրագրով ընտրված 30 ուսուցչի այցը Բորդո, որտեղ կկայանա երկշաբաթյա վերապատրաստման |