ՀՀ-ն կդառնա Եվրոպա-Իրան մուլտիմոդալ բեռնափոխադրումների տարանցիկ երկիր![]() 19 նոյեմբերի 2016 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր Եվրոպայից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ (կոմինացված), այն է` տարբեր տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումներ իրականացնելիս: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ փորձնական տարբերակով 2 կոնտեյներ արդեն իսկ ջրային ճանապարհով տեղափոխվել է Փոթի, այնուհետև երկաթուղով Հայաստան` Երասխ կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի խոսքով` վերջին երկու տարիներին քննարկվում էր տարանցիկ մուլտիմոդալ փոխադրման այս ծրագիրը, քանի որ նախարարության գերակայություններից է Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծավալի մեծացումը: Անդրադառնալով առաջին կոնտեյներների տեղափոխմանը` Արթուր Առաքելյանը նշել է, որ սա փորձնական փոխադրում էր: «Այն թույլ տվեց մեզ ու մեր գործընկերներին դիտարկել ու վերլուծել ճանապարհին ծագող խնդիրները և համատեղ աշխատանքով փորձել վերացնել այն խոչընդոտները, որոնք ազդում են փոխադրման ժամանակի և գնի վրա»,-նշել է նախարարի առաջին տեղակալը: Նրա խոսքով` կոնտեյներները Փոթիից Երասխ են հասցվել 38 ժամում, որը բավական լավ ցուցանիշ է, սակայն պետք է աշխատել հետագայում այդ ժամանակը հնարավորինս կրճատելու ուղղությամբ: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի խոսքով` փորձնական փոխադրումը հաստատել է, որ նախագիծն իրատեսական է: Սերգեյ Վալկոյի խոսքով` բեռնափոխադրման այս մոդելը ոչ միայն ժամանակի առումով է արդյունավետ, այլև հուսալի է: «Եվրոպայի տարածքում կոնտեյների վրա դրված կապարակնիքը մնում է ամբողջական մինչև բեռը կհասնի Թեհրան: Այսինքն՝ բեռը տեղ է հասնում այն նույն վիճակում, ինչպիսին եղել է ճանապարհի սկզբում»,- ասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարը: «Բացի տնտեսական ակտիվությունը մեծացնելուց, այս երթուղու ստեղծումը նաև ռազմավարական նշանակություն ունի: Հաշվի առնելով հարևան երկու պետությունների հետ փակ սահմանները` չափազանց կարևոր է, որ մենք ունենանք կայուն աշխատող տրանսպորտային միջանցք»,- ասել է Առաքելյանը: Նրա համոզմամբ` այս ծրագիրը կնպաստի նաև հարևան Իրանի հետ առևտրային հարաբերությունների զարգացմանը: Նա կարևորել է նաև Իրանում Հայաստանի և ՀՀ-ում Իրանի դեսպանների դերակատարությունը կողմերի միջև արդյունավետ քննարկումներ անցկացնելու գործում: Ծովային, օդային, երկաթգծային և բեռնատար մեքենայով փոխադրումների համակցումը հնարավորություն է տալիս կրճատել փոխադրման ժամկետը և առավելագույնին հասցնել փոխադրման արդյունավետությունը` ապահովելով արժեքի զգալի նվազում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |