Ադրբեջանը պետք է որոշի, թե ինչ փոխզիջումների է ինքը պատրաստ

PanARMENIAN.Net - «Քանի դեռ Ադրբեջանը չի որոշակիացրել, թե կոնկրետ ինչ է ենթադրում փոխզիջման տակ, առաջընթաց բանակցություններում չի լինի»,-այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նրա կարծիքով, տվյալ դեպքում իրավիճակը նման է հայ-թուրքական հարաբերություններին: Սակայն չէ որ մենք չենք փակել սահմանը, դե թող Թուրքիան էլ բացի: Չէ որ մենք չենք սկսել պատերազմը Ղարաբաղում, Բաքուն է սկսել, թող հիմա պատասխան տա` թե ինչ տեսակի փոխզիջումների է պատրաստ Ադրբեջանը եւ պատրաստ է արդյոք նստել բանակցությունների սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Հայկական կողմից զիջում կլինի արդեն այն, որ համաձայնագրի ստորագրման դեպքում, Հայաստանը չի սկսի ռազմական գործողություններ»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխխոսնակը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---